ԱԹՍ-ներով հարձակման փորձի հետևանքով Մոսկվայի օդանավակայաններում շուրջ 40 չվերթ է հետաձգվել, հայտնում է Ria.ru-ն։
«Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում մեկնման և ժամանման մոտ 40 չվերթ է հետաձգվել»,- նշում է աղբյուրը՝ հղում անելով «Յանդեքս» ծառայության տվյալներին:
Մոսկվայի ժամանակով ժամը 5.25-ի դրությամբ միայն «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 24 չվերթ։ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է երկու չվերթ: «Շերեմետևո» օդանավակայաններում 14 չվերթ է հետաձգվել։
Աղբյուրը, որպես հետաձգման պատճառ, նշել է Ուկրաինայի ռեժիմի կողմից Մոսկվայի ուղղությամբ ԱԹՍ-ներով հարձակման փորձի մասին։ Նշվում է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի գիշերը ՌԴ ՀՕՊ ուժերն անօդաչու թռչող սարքեր են ոչնչացրել Կալուգայի և Մերձմոսկվայի Իստրինսկի շրջաններում։ Քաղաքապետը հայտնել է, որ ևս մեկ անօդաչու է ոչնչացվել Տվերի մարզում։ Հայտարարվել է, որ տուժածներ չկան։