Մեծ Բրիտանիայում ոստիկանը 19 տարի ենթադրյալ անունով և կենսագրությամբ ապրել է գաղտնի: Այս տարիների ընթացքում նրա կինը կարծել է, որ նա բիզնեսմեն է, գրում է The Guardian-ը։
Պարբերականի փոխանցմամբ, սպան, ում իրական անունը չի բացահայտվում, կեղծ ինքնություն է ստացել՝ իրավապահների գաղտնի գործողություններին մասկացելու նպատակով: Նա 2001թվականին հարաբերությունների մեջ է մտել մի կնոջ հետ, որդեգրել նրա երեխային առաջին ամուսնությունից։
2013-ին Էյվոնի և Սոմերսեթի ոստիկանական բաժանմունքի ավագ սպաներին հայտնի է դարձել գործընկերոջ կեղծ անունով փոխհարաբերությունների մասին, սակայն այդ մասին նրանք չեն հայտնել ղեկավարությանը։ Եվ միայն 2020 թվականին՝ Մերիի և այժմ նախկին ոստիկանի հարսանիքից մեկ տարի անց, բաժնի աշխատակիցները կնոջն ու նրա ընտանիքին հայտնել են ճշմարտությունը։
Այժմ հայտնի է դարձել, որ միջադեպը հետաքննում է Ոստիկանության վարքագծի անկախ գրասենյակը (IOPC): Մասնավորապես, թե ինչու ոստիկանության բարձրաստիճան ծառայողները ղեկավարությանը անհապաղ չեն տեղեկացրել իրենց գործընկերոջ՝ կեղծ անունով փոխհարաբերությունների մասին։