Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 2 հազարը, ավելի քան 2000 մարդ է տուժել, հայտնում է Hespress թերթը՝ վկայակոչելով պաշտոնական տվյալներին։
«Զոհերի թիվը հասել է 2012-ի, տուժել է 2059 մարդ։ 2059-ից 1404-ը լուրջ վնասվածքներ են ստացել»,-ասվում է հրապարակման մեջ:
Սեպտեմբերի 9-ի գիշերը Մարոկկոյում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Մարաքեշից 77 կմ հեռավորության վրա։ Ցնցումներն ավերածություններ են առաջացրել։