Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքի գործարկման մասին, հայտնում է Ria.ru-ն։
«Այդ միջանցքը կայուն ճանապարհ ցույց կտա ողջ աշխարհին»,-ասել է Հնդկաստանի վարչապետը։
Հնդկաստանի և ԱՄՆ-ի համատեղ ղեկավարած «Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցք» պաշտոնական անվանումը ստացած նախաձեռնությունը կդառնա կապի և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության առաջին նախաձեռնությունը, որին կմասնակցեն Հնդկաստանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, ԵՄ-ն, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան և ԱՄՆ-ն։