Այսօր՝ սեպտեմբերի 11-ի առավոտյան, Ռոստովի մարզի Կրասնի Դեսանտ ֆերմայում դպրոցի մուտքի մոտ դիմակավորված 15-ամյա դեռահասը վիրավորել է չորս մեծահասակների։ Այս մասին երկրամասի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտնել է իր Telegram ալիքում։
Հարձակումը տեղի է ունեցել ժամը 7:50-ին։ Թեթև վնասվածքներ են ստացել դպրոցի երեք աշխատակիցներ և աշակերտներից մեկի հարազատը։ Երեխաներից ոչ ոք չի տուժել։
Հարձակվողին ձերբակալել են ականատեսները։ Պարզվել է, որ նա նույն դպրոցի իններորդ դասարանի աշակերտ է, տառապում է հոգեկան հիվանդությամբ։
Ըստ Baza-ի, իններորդ դասարանցին վիրավորել է դռնապանին, ուսուցչուհուն և առաջին դասարանցու պապիկին, որոնք դանակի 5 հարված են ստացել։ Նշվում է, որ հարձակումից հետո իններորդ դասարանցին էպիլեպտիկ նոպա է ունեցել։