Շենչժենի բիզնես կենտրոն Հուանգգան նավահանգստում մի կին է ձերբակալվել, ով իր հագուստի տակ փորձել է մաքսանենգ ճանապարհով անցկացնել 20 էկզոտիկ կենդանիներ մայրցամաքային Չինաստանի և Հոնկոնգի սահմանով, հայտնում է Global Times-ը։
Մաքսավորները նկատել են կիպ հագուստով մի կնոջ՝ նրա տարօրինակ քայլվածքի պատճառով։ Խուզարկության ժամանակ պարզվել է, որ նա կենդանիներին թաքցրել է գրպաններում, ինչպես նաև կրծքավանդակի և գոտկատեղի հատվածում։
Պարզվել է, որ նա թաքցրել է ինը թագավորական օձ, վեց լայնաքիթ արևելյան օձ, չորս պերուական հսկա հարյուրոտանի և մողես:
Սա առաջին դեպքը չէ, երբ կենդանիներին մաքսանենգ ճանապարհով տեղափոխում են Շենչժեն։ Ավելի վաղ մաքսավորները կալանավորել էին մի կնոջ, ով կրծքավանդակի հատվածում թաքցրել էր 16 մոլուկյան առագաստ մողեսներ, որոնք նույնպես համարվում են էկզոտիկ տեսակի ներկայացուցիչներ։