ԱՄՆ-ի Միչիգան նահանգում երկու տարեկան աղջիկ է անհետացել. նրան գտել են շների մոտ քնած։ Այս մասին գրում է Insider-ը։
Նշվում է, որ երեխան տանից դուրս է եկել, հայտնվել տնից մոտ 5 կմ հեռավորության վրա գտնվող անտառում։ Ոստիկանները նշել են, որ նա պառկած է եղել ավելի փոքր շան մոտ՝ ասես «մորթե բարձի վրա»։
«Դա զարմանալի պատմություն է։ Նա շներից մեկին որպես բարձ է օգտագործել, իսկ մյուս շունը պառկել է երեխայի կողքին և պաշտպանել նրան»,- հայտարարել է լեյտենանտ Մարկ Ջիանունցիոն:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկաններ շներով, ինչպես նաև Միչիգանից և հարևան Վիսկոնսինից ժամանած տեղի քաղաքացիներ: Բացի այդ, անտառը սկանավորվել են դրոնների միջոցով։ Ոստիկանությունից հայտնել են, որ երեխային բժիշկները զննել են և նա լավ է։