Թուրքիան դիմել է ՄԱԳԱՏԷ-ին՝ պահանջելով դադարեցնել Հայաստանում Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, իբրև թե վերջինիս սեյսմիկ գոտում գտնվելու պատճառով՝ թուրք-հայկական սահմանից 16 կմ հեռավորության վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հետ կապված միջոցներ ձեռնարկելու պահանջով կոչ է արվել Թուրքիայի ԱԺ նիստում, որտեղ ընդգծվել է, որ ատոմակայանը, իր շահագործման ժամկետի ավարտի պատճառով, «վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»։
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «ՄԱԳԱՏԷ-ն և Եվրամիությունը որոշել են, որ կայանի անվտանգության կարգավիճակը չի համապատասխանում ժամանակակից տեխնիկական չափանիշներին։ Գործակալությունը շարունակում է աշխատանքները գործարանի կառուցվածքային թերությունների հետ կապված անվտանգության թերությունները շտկելու ուղղությամբ: ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները պարբերաբար այցելություններ և ստուգումներ են անցկացնում Հայաստան, և յուրաքանչյուր անվտանգության առաքելությունից հետո կազմվում է մանրամասն հաշվետվություն»:
«Ատոմակայանի փակումը Հայաստանի բացառիկ պատասխանատվությունն է։ Այնուամենայնիվ, Միջուկային անվտանգության կոնվենցիայի վերանայման հանդիպումները, որի մասնակիցն է Հայաստանը, Միջուկային անվտանգության համաժողովը և այլ համապատասխան ֆորումներ ընդգծում են, որ ատոմակայանը գտնվում է բնական աղետների հակված տարածաշրջանում: Ատոմակայանը կառուցվել է մեր սահմանին շատ մոտ և հին տեխնոլոգիայով շահագործվող օբյեկտ է։ Կայանը ռիսկի գործոն է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ռիսկերի մասին մեր երկիրը խոսում է ինչպես ԱԷՄԳ-ի գլխավոր համաժողովներում, այնպես էլ միջազգային հանրությանը անհրաժեշտ կոչ անելիս։ Մեր տարածաշրջանը և աշխարհը չեն կարող իրենց թույլ տալ երկրորդ Չեռնոբիլ, Մեծամորի ատոմակայանը պետք է փակվի։ Այս խնդիրը կշարունակի մնալ մեր երկրի ուշադրության ներքո»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Մեծամորի ԱԷԿ-ը՝ միակը Հարավային Կովկասում, սկսվել է կառուցվել 1969 թ-ին։ Բաղկացած է 2 բաղադրիչից, առաջինը սկսել է շահագործվել 1976 թ-ի դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը՝ 1980 թ-ի հունվարի 5-ին։ Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։