Մասնակի մոբիլիզացիայից հետո դրամական փոխանցումների աճով Հայաստանն առաջ է անցել Ղազախստանից և Վրաստանից Ռուսաստանից դրամական փոխանցումների աճով, հայտնում է РБК-ն։
Ռուբլու ներհոսքը դեպի Վրաստան և Ղազախստան նվազել է, իսկ Հայաստանը, ընդհակառակը, բարելավել է իր դիրքերը, գրում է աղբյուրը։
«Ոչ բոլոր երկրները, որոնք մոբիլիզացիայի սկսվելուց հետո ստացան ռուսական միջոցների կտրուկ ներհոսք, մեկ տարի անց պահպանում են եկամուտների նույն բարձր մակարդակը: Ռուսաստանից տրանսֆերտների առաջատարը Հայաստանն է. մուտքերի ծավալն այժմ ավելի շատ է, քան մեկ տարի առաջ։ Վրաստանում և Ղազախստանում իրավիճակը հակառակն է»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ վերլուծության համար օգտագործել են արդեն նշված Ղազախստանի, Վրաստանի և Հայաստանի, ինչպես նաև Ղրղզստանի կարգավորիչների տվյալները. այս երկրների կենտրոնական բանկերը տրամադրում են առավել մանրամասն և ժամանակին վիճակագրություն Ռուսաստանից փոխանցումների վերաբերյալ, թեև դրանց մեթոդաբանությունը տարբերվում է:
Հաշվարկներն ընդգրկել են 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածը, և միջերկրային տարբերությունները հարթելու համար (մեթոդաբանության, տնտեսության մասշտաբի, ժամանող ռուսների թվի և այլն), յուրաքանչյուր ամսվա տվյալները համեմատվել են 2021 թվականին Ռուսաստանից կոնկրետ երկիր փոխանցումների միջին ամսական ծավալի հետ։
«Փոխանցումների գումարը ռուբլու է փոխակերպվել որոշակի ամսվա փոխարժեքով։ Արժույթի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ պատժամիջոցների պատճառով ռուսական բանկերից արժութային փոխանցումները գործնականում չեն աշխատում։ Բացի այդ, սա օգնում է խուսափել փոխարժեքների հետ կապված գնահատականների անճշտություններից, օրինակ՝ տարվա ընթացքում հայկական դրամը զգալիորեն ամրապնդվել է, իսկ ռուբլին ինքնին դոլարի նկատմամբ թուլացել է, ինչը կարող է խեղաթյուրել ռուսների հեռանալու իրական պատկերը»,- գրում է աղբյուրը։
Նշվում է, որ 2023 թվականի օգոստոսին ռուսները Հայաստան են փոխանցել 32,8 միլիարդ ռուբլու համարժեք գումար կամ 2021 թվականի միջին ամսական տրանսֆերտների ծավալի 618,9 տոկոսը (այսինքն՝ 7,2 անգամ ավելի)։ Համեմատության համար նշվում է, որ 2022 թվականի սեպտեմբերին այս ցուցանիշը կազմել է 24,8 միլիարդ ռուբլի (467,9%), հոկտեմբերին՝ 29,7 մլրդ ռուբլի (560,4%)։ ՀՀ Կենտրոնական բանկի վիճակագրությունը բավականին ամբողջությամբ ընդգրկում է կապիտալի շարժը, քանի որ հաշվի է առնվում ֆիզիկական և անհատ ձեռնարկատերերի անդրսահմանային դրամական փոխանցումները բանկային համակարգի և դրամական փոխանցումների համակարգերի միջոցով։
Ընդհանուր առմամբ, 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոսը Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 322,1 միլիարդ ռուբլի։ Տրանսֆերտների ամսական ծավալները տատանվել են 19,6 միլիարդ ռուբլուց (2023 թվականի հունվար) մինչև 44 միլիարդ ռուբլի (2023 թվականի փետրվար): Համեմատության համար նշվում է, որ 2021 թվականին Ռուսաստանից ամեն ամիս Հայաստան է փոխանցվել միջինը 5,3 միլիարդ ռուբլի։ Հայաստանում տրանսֆերտների աճի նվազում չկա, գրում է աղբյուրը։
Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ կշարունակի աշխատել՝ չնայած ցույցերին
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան հայտարարել է, որ ինքը և մյուս պաշտոնյաները կշարունակեն պաշտոնավարել` չնայած բողոքի ցույցերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:...