Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ գագաթնաժողովին կարող է մասնակցել տեսակապով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդաշարի մեկնաբանության մեջ։
«Չգիտեմ՝ Փաշինյանը կգա՞ այնտեղ, իմ կարծիքով՝ տեղեկություններ կան, որ նա կլինի տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Փաշինյանի միջև Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում։
Հոկտեմբերի 4-ին Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Մուրատբեկ Ազիմբակիևը հայտնել էր, որ ԱՊՀ գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։