Պաղեստինյան արմատականները Գազայի հատվածից այսօր առավոտյան հրթիռներ են արձակել Իսրայելի տարածք։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։
«Վերջին կես ժամվա ընթացքում Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածք: Հարավային և կենտրոնական Իսրայելի բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում մնալ պաշտպանված տարածքներում և հետևել Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներին», – ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Իսրայելի հարավային և կենտրոնական բազմաթիվ բնակավայրերում, այդ թվում՝ Թել Ավիվում և նրա արվարձաններում, միացվել են օդային տագնապի ազդանշանները։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պատերազմին պատրաստ վիճակում լինելու մասին։ Պաշտպանության նախարար Գալանտը պահեստազորայինների մասսայական հավաք է հայտարարել։
Համացանցում տարածվում են լուսանկարներ և տեսանյութեր։ Նշվում է, որ կան զոհեր և վիրավորներ։
Իսրայելը Լիբանանի ուղղությամբ ֆոսֆորային զենք է կիրառել
Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող էն-Նակուրա բնակավայրին՝ կիրառելով ֆոսֆորային զինամթերք, հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի...