Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Այսօր առավոտյան Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով գնդակոծվել են։ Խմբավորման ղեկավարներից մեկի խոսքով՝ հակառակորդի դիրքերին առաջին հարվածը գերազանցել է 5000 հրթիռն ու արկը։
Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են Համասի վրա, հայտնում է Times of Israel-ը։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է պահեստազորայինների զանգվածային զորակոչի մասին։
Իսրայելի իշխանությունները կորցրել են վերահսկողությունը Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող իրենց բազաներից մեկի և Օտեֆի մի քանի բնակավայրերի նկատմամբ։ Իսրայելական բանակը ռազմական տեխնիկա է տեղափոխել երկրի հարավից, որպեսզի այն չհայտնվի ՀԱՄԱՍ-ի զինյալների ձեռքը։
Իսրայելի բնակչության շրջանում արդեն կա ավելի քան 200 զոհ, հաղորդում է Reuters-ը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ը ավելի քան 35 գերի է վերցրել։
Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը․ Ֆիդան
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական բազաների ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։...