Գազայի հատվածի հրթիռակոծության հետևանքով Իսրայելի առնվազն 200 բնակիչ է զոհվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներին։ Գործակալության տեղեկություններով՝ վիրավորների թիվն արդեն ավելի քան 1100 է։
Ըստ աղբյուրի՝ Գազայի հատվածում իսրայելական ռմբակոծությունների զոհերի թիվը հասել է 232-ի։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 1697 մարդ վիրավորվել է:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։