Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 600-ը, հայտնում է The Times of Israel-ը։
Նշվում է, որ թոհվածների թվում խաղաղ բնակիչներ, տասնյակ ոստիկաններ ու զինվորականներ։
Վիրավորների թիվն այս պահի դրությամբ 2048 մարդ է։
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր ավելի քան 400 զոհի մասին:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։