ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Աֆղանստանի ժողովրդին` ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
«Մեր խորին կարեկցանքն ենք հայտնում աֆղան ժողովրդին, որը տուժել է ավերիչ երկրաշարժից, այն հարվածել է երկրի արևմտյան նահանգներին։ Հուսով ենք, որ տուժածների ընտանիքներն ու մերձավորները ուժ կունենան հաղթահարելու բնական աղետի պատճառած ողբերգությունը»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Հոկտեմբերի 7-ին Աֆղանստանում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է եղել, ինչի հետևանքով ավելի քան 2000 բնակիչ է զոհվել, ավելի քան 9000-ը վիրավորվել են։