Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին պաղեստինյան խմբավորումների գործողություններն անվանել է ինքնապաշտպանություն։
Նա մուսուլման երկներին կոչ է արել «անկեղծ սատարել պաղեստինյան ազգին»։
«Սիոնիստ թշնամիները պետք է հասկանան, որ ուժերի բալանսը փոխվել է և հիմա նրանց ձեռնտու չէ պատերազմ բորբոքելը։ Պաղեստինյան ազգը հաղթել է մարտի դաշտում» – ավելացրել է նա։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Վերջին տվյալներով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը։