Իսրայելի զինվորականները որոշել են հարվածներ հասցնել Գազայի հատվածին, նույնիսկ եթե պատանդների համար վտանգավոր լինի, հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան աղբյուրներին։
Պարբերականը նշում է, որ այն դեպքերում, երբ ստուգված տեղեկություն է ստացվում, որ Գազայի կոնկրետ շենքում անկասկած պատանդներ կան, Իսրայելի ռազմական ուժերը հարվածներ չեն իրականացնի։
Պարբերականի փոխանցմամաբ այս պահի դրությամն Իսրայելում զոհերի թիվը հասել է առնվազն 900-ի:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։