ԱՄՆ-ի սպանված նախագահ Ջոն Քենեդիի եղբորորդին՝ Ռոբերտ Քենեդի կրտսերը, մտադիր է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվել, այս մասին հայտարարել է ինքը՝ քաղաքական գործիչը, գրում է Mir24-ը։
«Քաղաքական կուսակցություններից անկախ լինելը չի նշանակում, որ նրանց իմ թշնամին եմ դարձնում։ Որպես նախագահ՝ ես կաշխատեմ երկու կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնք կցանկանան միանալ ինձ և ծառայել մեր տերությանը»,-ասել է Քենեդի կրտսերը։
Նրա խոսքով՝ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունները երկգլխանի հրեշի են վերածվել։ Ըստ նրա՝ ամերիկացիների 63 տոկոսը ցանկանում է, որ նախագահի պաշտոնում ընտրվի անկախ թեկնածու։