Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հրահանգել է ստուգել Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիների կողմից մարդկանց ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութը, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է քրեական գործ հարուցել և հաղորդում ներկայացնել։
Պարբերականի հաղորդմամբ, հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են Պետերբուրգի տարբեր վայրերում մի խումբ երիտասարդներ հարձակվում մարդկանց վրա, ծեծում ու վիրավորում նրանց, որից հետո այդ տեսանյութերը հրապարակում սոցիալական ցանցերում։