Հայաստանը 50.000 եվրո կհատկացնի Սլովենիային՝ օգոստոսյան ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար, X-ի (նախկին Twitter) իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Որոշումն ընդունվել է Բլեդում ռազմավարական ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցից և Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆաջոնի հետ հանդիպումից հետո»,- ասված է Բադալյանի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին և 4-ին հորդառատ անձրևների պատճառով Սլովենիան բախվել էր բնական աղետի։ Զոհվել էին մարդիկ, ավերվել էին ճանապարհներ, կամուրջներ, շինություններ։