Ֆրանսիայի 6 օդանավակայաններ հոկտեմբերի 18-ին ռումբի ահազանգ են ստացել, ուղևորներին տարհանել են, հայտնում է BFMTV հեռուստատեսային ալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը։
BFMTV-ն նշում է, որ Ֆրանսիայի մի քանի օդանավակայաններ այսօր առավոտյան ռումբի մասին զգուշացումներ են ստացել, որից հետո տարհանումներ են իրականացվել Փարիզի մոտակայքում գտնվող Լիլի, Բրոնի, Նիսի, Նանտի, Թուլուզի և Բովեի օդանավակայաններում: BFMTV-ն պարզաբանում է, որ Լիլի օդանավակայանը ռումբի սպառնալիքով նամակ է ստացել։ Նիսի օդանավակայանը տարհանվել է այն բանից հետո, երբ այնտեղ հայտնաբերվել է առանց հսկողության ուղեբեռ։
Հեռուստաալիքը հայտնում է, որ մանրակրկիտ ստուգումներ են իրականացվել պայթուցիկ սարքերի փորձագետների մասնակցությամբ։
Քաղավիացիայի գլխավոր վարչությունը նշում է, որ ահազանգ ստացած օդանավակայաններում ինքնաթիռները օդ չեն բարձրացել։ Նոր վայրէջք կատարած ինքնաթիռների դեպքում ուղևորներին խնդրել են սպասել թռիչքուղու վերջում և չվերադառնալ տերմինալ կա՛մ սպասել իրենց ինքնաթիռում: