Իսրայելական բանակը Ամերիկյան Google ընկերությանը խնդրել է Իսրայելում ու Գազայում անջատել ճանապարհային երթևեկության մասին տվյալները, հայտնում է Bloomberg-ը:
Google-ը հայտարարել է, որ նման միջոցառման է դիմել նաև Ուկրաինայում՝ Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ:
«Ինչպես և նախկինում կոնֆլիկտային իրավիճակներում և ի պատասխան տարածաշրջանում զարգացող իրադարձություններին, մենք, անվտանգության նկատառումներից ելնելով, ժամանակավորապես անջատել ենք ռեալ ժամանակում ճանապարհների ծանրաբեռնվածությանը հետևելու հնարավորությունը», – Google-ի հայտարարությունն է մեջբերում գործակալությունը:
Bloomberg-ի զրուցակցի տվյալներով, Google Maps-ի և Waze-ի որոշ գործառույթների անջատման որոշումը բացատրվում է նրանով, որ ճանապարհային երթևեկության մասին տվյալները կարող են օգտագործվել իսրայելական բանակի տեղաշարժերին հետևելու համար: Աբղյուրը պնդում է, որ Google-ը նման որոշում է կայացրել իսրայելական բանակի խնդրանքով:
Google-ում վստահեցրել է, որ չնայած հավելվածի որոշ գործառույթների սահմանափակմանը, վարորդները կարող են որոշ տեղեկություն ստանալ ճանապարհների մասին:
Bloomberg-ն ընդգծում է, որ Google ընկերությունը նման քայլի դիմել է 2022թ. մարտին, երբ ռուսական զորքերը մտան Ուկրաինա:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը․ CNN
Իսրայելն ու շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը, հայտնել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ կողմերը...