Telegram-ը սահմանափակել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման պաշտոնական ալիք մուտքը Android օգտատերերի համար, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Մուտքը դեպի որոշ ալիքներ, որոնց դուք բաժանորդագրված եք, կարող է սահմանափակվել Telegram-ի ձեր տարբերակում՝ համաձայն Google Play-ի քաղաքականության»,- ասվում է Android համակարգի հավելվածի վերջին տարբերակի օգտատերերին ուղարկված հաղորդագրության մեջ։ Երբ փորձում եք մտնել «ՀԱՄԱՍ»-ի ալիք, հայտնվում է ծանուցում. «Մուտքն այս ալիք սահմանափակված է»:
Արգելափակվել է նաև «ՀԱՄԱՍ»-ի զինյալ թևի՝ Իզադդին ալ-Քասամ բրիգադների Telegram ալիքը, մինչդեռ շարժման պաշտոնական ներկայացուցիչ Իզզատ ալ Ռիշքայի ալիքը դեռ հասանելի է։ «ՀԱՄԱՍ»-ի դաշնակից «Իսլամական ջիհադ» կազմակերպության և լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման ալիքները դեռևս չեն արգելափակվել։
«ՀԱՄԱՍ»-ի ալիքները հասանելի կլինեն, հատուկ հաճախորդ Telegram-ի պաշտոնական կայքից հատուկ հաճախորդ տարբերակը ներբեռնելու դեպքում. այն բացում է Telegram-ի բոլոր ալիքները, որոնք արգելափակված են սովորական տարբերակում:
Հոկտեմբերի 24-ին Google Maps-ն Իսրայելում և Գազայում անջատել էր ճանապարհային երթևեկության մասին տվյալները: Google-ը հայտարարել էր, որ նման միջոցառման է դիմել նաև Ուկրաինայում՝ Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ: