Հայաստանը կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կոչ է անում անհապաղ զինադադար հաստատել Գազայի հատվածում։ Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր ասամբլեայի նիստի հեռարձակումից՝ ՄԱԿ-ի կայքում։
Բանաձևն ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Մերձավոր Արևելքի հարցով արտահերթ նիստում։ Բանաձևին, մասնավորապես, աջակցել են Իրանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Վրաստանը ձեռնպահ է քվեարկել։ Փաստաթղթին, ընդհանուր առմամբ, կողմ է քվեարկել 120, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45 երկիր։
Ըստ ՄԱԿ-ի կայքի՝ բանաձևն առաջարկվել է Հորդանանի կողմից արաբական մի խումբ երկրների անունից և համահովանավորվել է աշխարհի այլ երկրների կողմից։ Այն պարունակում է կոչ՝ պաշտպանել Գազայի խաղաղ բնակչությանը և հաստատել մարդասիրական հրադադար։
Փաստաթուղթը կոչ է անում «անհապաղ, տևական և շարունակական մարդասիրական զինադադար, որին պետք է հաջորդի ռազմական գործողությունների դադարեցումը»: Այն նաև պահանջում է կենսական անհրաժեշտության «շարունակական, բավարար և անխոչընդոտ» մատակարարումներ և ծառայություններ խաղաղ բնակիչներին:
Փաստաթղթի հեղինակները նաև կոչ են արել չեղարկել պաղեստինցի խաղաղ բնակիչներին և ՄԱԿ-ի անձնակազմին, ինչպես նաև մարդասիրական և բուժաշխատողներին Գազայի հարավային հատված տարհանելու Իսրայելի հրամանը:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։
Արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց․ Մասկ
Tesla и SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն իր ինտելեկտով կարող է գերազանցել մարդկանց։ «Ավելի ու...