Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա տարվա վերջին խավարումը, որին կմիանա նաև լիալուսինը` փակելով խավարման միջանցքը, հայտնում է peopletalk.ru-ն։
Այն սովորաբար կոչվում է «արյունոտ» կամ «որսորդական», քանի որ նման դեղնակարմրավուն երևույթը ժամանակին ազդանշան էր որսորդների համար: Այս իրադարձության ընթացքում մարդկանց մոտ կարող են առաջանալ թաքնված վախեր և անհանգստություններ, ինչպես նաև ֆիզիկական հիվանդություններ: Բայց, ըստ աղբյուրի, անհանգստանալ պետք չէ։
Ի՞նչ կարելի է անել
Վերլուծեք Ձեր գործողությունները և վիճակը. Վերջերս ի՞նչն է բարձրացրել ձեր տրամադրությունը և ի՞նչը, ընդհակառակը, խլել է ձեր էներգիան։ Եվ մի մոռացեք այն մասին, թե ինչն է Ձեզ խանգարում առաջ շարժվել: Ինչ էլ որ լինի, ընդունեք որպես փորձ և դաս քաղեք դրանից։
Հիմա ժամանակն է դասավորելու ձեր մտքերն ու ցանկությունները: Ազատվեք վատ սովորություններից և Ձեր շրջապատի բացասական մարդկանցից։
Եկեք մոռանանք հպարտության մասին։ Ներողություն խնդրեք նրանցից, ում առաջ մեղավոր եք։
Մինչ խավարման միջանցքի փակումը, զգացմունքներն ավելի ինտենսիվ են դառնում, այնպես որ Ձեր էմոցիաները մի զսպեք, նրանց հնարավորություն տվեք դուրս գալ:
Ի՞նչ չի կարելի անել
Նոր գործեր ձեռնարկել։ Փորձեք խուսափել նաև կոնֆլիկտային իրավիճակներից, չվիճել հատկապես սիրելիների հետ։ Հիմա կարևոր որոշումներ կայացնելու ժամանակը չէ։ Առայժմ դրանք մի կողմ թողեք։
Դուք պետք է անտեսեք ֆիզիկական ակտիվությունը, քանի դեռ չեք կորցրել ձեր էներգիան։ Բացառեք բացասական բոլոր երևույթները՝ անհանգստացնող նորություններ, տհաճ խոսակցություններ և հանդիպումներ, սարսափ ֆիլմեր։ Մի օգտագործեք ալկոհոլ։