Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի հանքավայրում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հաղորդում է INTERFAX-ը՝ հղում անելով ղազախական արտակարգ իրավիճակների ծառայությանը:
«Ժամը 15:00-ի դրությամբ հայտնաբերվել է 28 մահացածի դի, 18 հանքափորների որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Հրդեհը Կոստենկոյի «ArcelorMittal Temirtau» հանքում բռնկվել է շաբաթ գիշերը: