Դերասանուհի Անջելինա Ջոլին անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը։ Instagram-ի իր էջում նա նշել է, որ թեպետ չի աջակցում որևէ երկրի, բայց զայրույթ է զգում երկու կողմերի խաղաղ բնակիչների տառապանքների պատճառով։ Instagram-ի իր էջում։
«Այն, ինչ տեղի ունեցավ Իսրայելում, ահաբեկչության ակտ է, բայց դա չի կարող արդարացնել այն, թե քանի անմեղ կյանք է տուժել Գազայում խաղաղ բնակչության ռմբակոծությունների պատճառով։ Բնակչությունը փախչելու տեղ չունի, մարդիկ սննդի և ջրի հասանելիություն, տարհանվելու հնարավորություն չունեն, նրանք զրկված են սահմանը հատելու նույնիսկ հասարակ մարդկային իրավունքից»,-ընդգծել է Ջոլին։
Նա հիշեցրել է, որ արդեն շուրջ 20 տարի աշխատում է փախստականների հետ, որոնք տարբեր ժամանակահատվածներում ստիպված են եղել լքել իրենց բնակության վայրը:
«Մարդասիրական նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել կրակը»,-հավելել է դերասանուհին։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։