Ղազախստանի Կարագանդայի շրջանում հանքահորում տեղի ունեցած վթարի զոհերի թիվը հասել է 42-ի, հայտնել է Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը:
«Հայտնաբերվել են 42 զոհվածների մարմիններ, չորս հանքափորների որոնումները շարունակվում են»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի 28-ին հայտնել էինք, որ Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի «ArcelorMittal Temirtau» հանքավայրում հրդեհ է բռնկվել։