Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության հետևանքով զոհերի թիվը հասել է 9061-ի, վիրավորներինը՝ 32 հազարի, հայտնել է Al Jazeera-ն՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Զոհերի թիվը հասել է 9 061-ի։ Այդ թվում 3760 երեխա և 2326 կին կա»,-հայտնել է հեռուստաալիքը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փլատակների տակ կորածների մասին 2060 հաղորդագրություն են ստացել։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։