Գազայի հատվածում հակամարտության սրման սկզբից ի վեր ավելի քան տասը հազար մարդ է զոհվել, հայտնում է al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը։
«Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 10,022-ի, այդ թվում՝ 4104-ը՝ երեխա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ Իսրայելը Գազայի հատվածում ավելի քան 35 հազար տոննա պայթուցիկ է նետել հակամարտության սրման մեկնարկից ի վեր։
«Գազայի վրա արդեն 35 հազար տոննա պայթուցիկ է նետվել, այսինքն՝ օրական հազար տոննայից ավելի»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման հետևանքով երկու կողմերում էլ կան զոհեր և վիրավորներ, որոնց թիվը ժամ առ ժամ փոխվում է։