Ռուսաստանը հայտարարել է Լարսի անցակետով ավտոմեքենաների հոսքի ժամանակավոր սահմանափակման մասին և խորհուրդ է տվել օգտվել Ադրբեջանով անցնող ճանապարհներից։
Դաշնային մաքսային ծառայության Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը հայտնել է, որ 2023 թվականի նոյեմբերի 13-ից մինչև ամսվա վերջ Վրաստանի հետ սահմանին գտնվող Լարսի անցակետով երթևեկությունը դժվարացել է կողային անցակետի տարածքի ասֆալտապատման պատճառով։
«Ճանապարհաշինական աշխատանքները կհանգեցնեն անցակետի տարածքի փուլային ապամոնտաժմանը, որն օգտագործվում է բոլոր կատեգորիաների տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։ Տրանսպորտային միջոցների հոսքերի հարկադիր խառնման հետևանքով առաջացած երթևեկության դժվարությունների պատճառով Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը խորհուրդ է տալիս դիտարկել ապրանքների փոխադրման այլընտրանքային ուղիներ»,- ասված է ծառայության հաղորդագրության մեջ։
Գործակալությունը վարորդներին խորհուրդ է տվել օգտվել այլընտրանքային երթուղիներից՝ Ադրբեջանով։