Երուսաղեմում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը կոչ է արել դադարեցնել ճնշումները քաղաքի հայկական թաղամասի բնակիչների վրա։
«Ֆրանսիան մեծ մտահոգությամբ հետևում է Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում շարունակվող լարվածությանը, որտեղ իսրայելցի վերաբնակիչները դաժան ճնշում են գործադրում բնակիչների վրա»,- ասվում է հյուպատոսության X սոցիալական ցանցում տեղադրված գրառման մեջ:
Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ այդ գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն։
Ավելի վաղ Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը տեղեկացրել էր, որ տեղի ոստիկանությունը հայ համայնքի բոլոր անդամներից պահանջել է ազատել «Կովերի պարտեզ» կալվածքը։