Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևի խոսքով՝ այդ մասին արդեն ծանուցվել են ԽՎ-ում և նրա քարտուղարությունում այլ երկրների ներկայացուցիչներ։
Նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից ԵԱՀԿ աշնանային նստաշրջանին գրանցված պատգամավորներ չկան։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կանցկացվի Երևանում՝ նոյեմբերի 18-20-ը։ Հայաստանը հյուրընկալելու է կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների` շուրջ 350 պատգամավորներին։