Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է տարեվերջին կայանալիք ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովին, սակայն Կրեմլում դեռ չգիտեն՝ նա կմասնակցի արդյոք դրանց, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք դեռ չգիտենք։ Բոլորը հրավիրված են»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է նաև, որ Պուտինի և Փաշինյանի միջև հեռախոսազրույց նախատեսված չէ Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ։
Նոյեմբերի 14-ին ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին տեղեկացրել է, որ չի կարող մասնակցելու նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել էր գագաթնաժողովից Փաշինյանի հրաժարումը։ Պեսկովը ափսոսանք էր հայտնել՝ նման հանդիպումներն անվանելով «կարծիքներ փոխանակելու լավ առիթ»։