Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասում ուժգին փոթորիկ է եղել, որը մեծ վնասներ է հասցրել, կան ավերածություններ, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է շրջանի նահանգապետ Միխայիլ Կոտյուկովը:
«Ուժեղ քամու պատճառով երկրամասում օպերատիվ ծառայություններն այսօր աշխատում են բարձր պատրաստության ռեժիմով։ Անջատվել է երկրամասի էլեկտրաէներգիան, վերանորոգման ստորաբաժանումները վերացնում են վթարների հետևանքները: Մի շարք քաղաքներում և շրջաններում վնասվել են տանիքներ, այդ թվում՝ սոցիալական օբյեկտներ։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,- հայտնել է նա։
ՏԱՍՍ-ը հայտնում է, որ տարածաշրջանում կա ավելի քան 50 տեղամաս, որտեղ անհրաժեշտ է վերացնել փոթորկի հետևանքները:
Մանրամասները՝ տեսանյութում։