Թուրքական Մալաթիայում անընդմեջ երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Նշվում է, որ 5,2 մագնիտուդով առաջին երկրաշարժը գրանցվել է ժամը 17:46-ին, երեք րոպե անց տեղի է ունեցել երկրորդ երկրաշարժը՝ 4,7 մագնիտուդով։
Զոհեր և ավերածություններ չկան։ Իշխանությունները կոչ են արել հանրությանը հեռու մնալ ծանր ու երերուն կառույցներից։