Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել է, որ ֆլեշմոբ իրականացնող մի խումբ քաղաքացիներ տեղի առևտրի կենտրոնից գողացել են առնվազն 12․000 դոլարի ապրանք։
«Ավելի քան մեկ տասնյակ կասկածյալներ հինգ մեքենաներով ներխուժել են Հարավային Ալամեդա փողոցում՝ քաղաքի Սաութ Գեյթ թաղամասում գտնվող «Nike» խանութ, կիրակի երեկոյան՝ ժամը 17:50-ի սահմաններում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ կասկածյալները, որոնց դեմքերը թաքցված էին բժշկական դիմակներով կամ այլ նյութերով, աղբի տոպրակներով վազել են մանրածախ խանութ, հագուստ և կոշիկի տուփեր են դրել տոպրակների մեջ և փախել՝ չվճարելով ապրանքի համար։
Տեղի ոստիկանությունը դիմել է քաղաքացիների օգնությանը՝ հայտնաբերելու գողության հեղինակներին։