Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով 10 չվերթ է չեղարկվել, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով առնվազն 24 չվերթ է հետաձգվել, ևս 10-ը չեղարկվել է։
«Վնուկովոյում» հետաձգվել է 7 չվերթ, 5-ը՝ չեղարկվել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 6 չվերթ, 3-ը՝ չեղարկվել, «Շերեմետևոյում» 11 չվերթ հետաձգվել է, երկուսը՝ չեղարկվել:
Նշվում է, որ ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ նոյեմբերի 24-ին Մոսկվայում ձյան տեղումները կշարունակվեն։