Ֆրանսիայի կառավարության անդամներն այլևս չեն կարողանա օգտվել WhatsApp-ից, Telegram-ից և Signal-ից, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հաղում անելով BFMTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ համապատասխան օրենքն ստորագրել է հանրապետության վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
Հաղորդագրության համաձայն՝ Ֆրանսիայի կառավարության անդամներին խրախուսվում է օգտագործել ֆրանսիական Olvid ակնթարթային մեսենջերը, որը փաստաթուղթը նկարագրում է որպես «միակ հաղորդագրությունների հարթակ, որն ստացել է անվտանգության վկայագիր ANSSI-ից»:
Olvid-ն այնպիսի հարթակ է, որի օգտագործելման համար SIM քարտի կամ հեռախոսահամարի անհրաժեշտություն չկա: