Զինադադարի ժամկետը լրանալուց հետո Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 178-ը, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
«Այսօր առավոտից իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհվածների թիվը հասել է 178-ի և վիրավորների՝ 589-ի, որոնց մեծ մասը երեխաներ և կանայք են»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Հակամարտության սրման պահից ի վեր զոհվել է 16000 մարդ. մոտ 14800 պաղեստինցի սպանվել է Գազայում և Արևմտյան ափին, իսկ 1200-ը՝ Իսրայելում: