Գազայի հատվածում զոհերի թիվը հոկտեմբերի 7-ից Իսրայելի հետ հակամարտության սրումից հետո գերազանցել է 15 հազարը, այս մասին Al Jazeera հեռուստաալիքի եթերում հայտարարել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։
«Իսրայելական ագրեսիայի սկզբից ի վեր զոհերի թիվը հասել է 15207-ի»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ վիրավորների թիվը հասել է 40652-ի։
«Իսրայելական ագրեսիայի զոհերի 70%-ը երեխաներ և կանայք են»,- նշել է Առողջապահության նախարարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ հակամարտության ընթացքում Գազայի հատվածի տարբեր շրջաններում սպանվել է 280 բուժաշխատող։