Ադրբեջանական «AZERTAC» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Ֆրանսիան արգելել է իր լրագրողի մուտքը երկիր և մեկ օրով ձերբակալել։
Նշվում է, որ գործակալության աշխատակից Այգուն Հասանովային մեկ օր պահել են ոստիկանությունում և որպես «անցանկալի անձ»՝ վտարել։
«Հաշվի առնելով, որ լրագրողը եկել է կոնկրետ Ադրբեջանից, նրա մասնագիտական գործունեությանը միջամտելը և այն, որ նա եղել է ոստիկանության հսկողության տակ՝ մինչ ինքնաթիռի վայրէջքը, հիմք է տալիս ասելու, որ միջադեպը քաղաքական պատվեր է»,- ասված է «AZERTAC»-ի հայտարարության մեջ։