Ստամբուլի աշխարհահռչակ Սուրբ Սոֆիայի մզկիթ (Սուրբ Սոֆիայի տաճար) օտարերկրյա զբոսաշրջիկների այցելությունը հունվարի 15-ից կդառնա վճարովի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ CNN Turk-ի եթերում ասել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը։
Նշվում է, որ օտարեկրացիների համար կհատկացվի առանձին մուտք, իսկ գործող մուտքը կօգտագործվի այն մարդկանց համար, ովքեր գնում են տաճար կրոնական արարողությունների համար։
«Մենք մշակել ենք Այա Սոֆիա այցելությունների կազմակերպման ծրագիր՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկությունները և միջազգային պրակտիկան հաշվի առնելով։ Հունվարի 15-ից օտարերկրյա զբոսաշրջիկները մզկիթ այցելելու համար վճար կվճարեն»,- ասաց նախարարը։
Նա հավելել է, որ զբոսաշրջիկների համար մշակվել է հատուկ աուդիո ուղեցույց, որը կարելի է ներբեռնել շարժական սարքերում։ Ցանկության դեպքում մուտքի մոտ կարող են վերցնել ականջակալներ և ինքնուրույն շրջայց կատարել տաճարում։