Եվրամիության խորհուրդը և Եվրախորհրդարանը ավարտել են բանակցությունները պատժամիջոցները շրջանցելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող հրահանգի շուրջ, հաղորդում է PRIME-ը՝ հղում անելով ԵՄ Խորհրդում իսպանական նախագահությանը:
«Այս հրահանգը երաշխավորում է, որ նրանք, ովքեր կխախտեն կամ շրջանցեն ԵՄ պատժամիջոցները, կենթարկվեն քրեական պատասխանատվության»,- մեջբերում է հրատարակությունը ներկայացուցչության խոսքերը։ Թե երբ փաստաթուղթը ուժի մեջ կմտնի, դեռ չի հայտարարվել։
Հրատարակությունը նշում է, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է պատասխանատվության ենթարկել ֆիզիկական անձանց և ընկերություններին պատժամիջոցները շրջանցելու համար։ Խախտումների համար ֆիզիկական անձանց սպառնում է հինգ տարվա ազատազրկում, իսկ ընկերություններին` տարեկան շրջանառության 5%-ի չափով տուգանք: