Ազգությամբ ադրբեջանցի երկու կանանց, ովքեր ներկայացել են որպես լրագրող, ֆրանսիական հետախուզական ծառայությունները հայտնաբերել են Նոր Կալեդոնիա ժամանելուն պես՝ ֆրանսիացի նախարարի շրջագայությունը «լուսաբանելու» համար, հայտնում է «Europe 1» ամսագիրը։
Ըստ ամսագրի՝ Ֆրանսիան Ադրբեջանի ապատեղեկատվական արշավի թիրախում է։ Մեկ ամիս առաջ նսեմացնելով Օլիմպիական խաղերի ֆրանսիական կազմակերպությունը՝ Բաքուն այս անգամ Նոր Կալեդոնիա ուղարկեց «լրագրողներին», որոնք Փարիզի հատուկ ցուցակում էին՝ ադրբեջանական հետախուզական ծառայությունների հետ մտերիմ լինելու համար։ Դա տեղի է ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուի այցի ժամանակ։
Նշվում է, որ սա Բաքվի կողմից ապակայունացման երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ մեկ ամիս առաջ Փարիզը Բաքվին մեղադրեց հաջորդ ամառ Օլիմպիական խաղերը ընդունելու Ֆրանսիայի հեղինակությանը վնասելու մեջ: Այս անգամ ազգությամբ ադրբեջանցի երկու կանանց, ովքեր ներկայացել են որպես լրագրողներ, Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները հայտնաբերել են Նոր Կալեդոնիա ժամանելուն պես՝ պաշտպանության նախարարի շրջագայությունը «լուսաբանելու» համար։
Ամսագրի փոխանցմամբ՝ այդ կանանցից մեկին, ով ֆրանսիական հակահետախուզությանը լավ հայտնի է արտասահմանյան հետախուզության հետ իր մտերմությամբ, թույլ է տրվել վերադառնալ տարածք։ Նա մասնակցել է անկախության ջատագով Կալեդոնյան միության կազմակերպած ցույցին։ Նա նաև հոդվածներ է գրել ադրբեջանական պետական «Azertac» լրատվական գործակալության համար՝ «հակաֆրանսիական թեքումով»։ Երկրորդ կնոջը վիզայի բացակայության պատճառով ուղարկել են հոլդինգ, այնուհետև վերադարձրել տարանցիկ երկիր՝ Սինգապուր: «Azertac»-ը այս «վտարումը» որակել էր որպես «լրագրողի անհիմն արտաքսում»։
Դեկտեմբերի 5-ին ադրբեջանական պետական «Azertac» լրատվական գործակալությունը հայտնել էր, որ Ֆրանսիան արգելել է իրենց լրագրողի մուտքը և մեկ օրով ձերբակալել։