Մեդիամագնատ Մարկ Ցուկերբերգը գլխավորում է Հավայան կղզիներում հսկայական գաղտնի շինարարական նախագիծը, հաղորդում է Wired-ը՝ հղում կատարելով աղբյուրներին և նախագծի փաստաթղթերին:
Պլանավորման փաստաթղթերի համաձայն՝ Կաուայ կղզու համալիրը կներառի 5000 քառակուսի մետր ստորգետնյա բունկեր, իսկ ապաստարանը կունենա սննդի պաշարներ և էներգիայի սեփական աղբյուրներ։
Համալիրն ինքնին ներառում է մի քանի շենքեր և կենտրոնացած է լինելու երկու առանձնատների շուրջ, որոնք միացված են ստորգետնյա բունկերային թունելով: Շենքերը կունենան առնվազն 30 ննջասենյակ և 30 լոգասենյակ, վերելակներ, գրասենյակներ, կոնֆերանսների սենյակներ, խոհանոց, լողավազաններ և սաունաներ, սպորտային հրապարակներ։ Բացի այդ, մոտակա անտառում պետք է կտնկվի 11 ծառ, որոնք կմիացվեն ճոպանային կամուրջներով։
Հրատարակության տվյալներով՝ նախագիծը միլիարդատիրոջը կարժենա 270 միլիոն դոլար, այն մասշտաբներով ավելի մեծ կլինի, քան Ցուկերբերգի անձնական ամառանոցն է։ Նախկին աշխատակիցները, ովքեր ներգրավված են եղել այս նախագծում, նշում են, որ համալիրը կառուցվում է ամենախիստ գաղտնիության պայմաններում։ Աշխատակիցներից մեկն ազատվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա Snapchat-ում կիսվել է շինհրապարակից լուսանկարով։