Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ծննդյան օրվա առթիվ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ այս մասին տեղեկությունը հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Նամակում, մասնավորապես, ասվում է․
«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ,
Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա կապակցությամբ:
Դուք իրավամբ բարձր հարգանք եք վայելում ձեր հայրենակիցների և արտերկրում: Ձեր ղեկավարությամբ բարեկամ Ադրբեջանը զգալի հաջողությունների է հասնում տնտեսական և սոցիալական ոլորտներում և կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և միջազգային գործերում։ Դժվար է գերագնահատել ձեր անձնական ներդրումը մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում։
Ուրախ կլինեմ շարունակել կառուցողական երկխոսությունը և սերտ համագործակցությունը։
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարեկեցություն: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ սրտանց ողջույնները փոխանցել ձեր ընտանիքին»։