Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների հարձակման հետևանքով սպանվել է 6 թուրք զինվոր, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք թուրք զինվոր է զոհվել, չորսը՝ վիրավորվել։
«Ահաբեկչական կազմակերպության անդամների հարձակման և դրան հաջորդած ճակատամարտի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներից երեքին հնարավոր չի եղել փրկել։ Զոհերի թիվը հասել է 6-ի»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։