Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի բանակը զանգվածային ավիահարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) թիրախներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ հարվածները «ոչնչացրել են 29 թիրախ, այդ թվում՝ ապաստարաններ, նավթային օբյեկտներ և պահեստարաններ»: Ինչպես նաև, ըստ գերատեսչության, ոչնչացվել է PKK-ի 25 զինյալ։ Նշվում է, որ հարվածները հասցվել են ի պատասխան դեկտեմբերի 22-23-ը թուրք զինվորականների վրա գրոհայինների հարձակումների։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հյուսիսային Իրաքում PKK-ի զինյալների գործողությունների արդյունքում վեց թուրք զինվոր է սպանվել։ Ընդհանուր առմամբ՝ երկու օրվա ընթացքում 12 զինվոր է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։