Բելգրադի քաղաքային վարչության առջև անկարգություններ, բողոքի ակցիաներ են եղել, Pink հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:
Նա հայտնել է, որ ակցիաների ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել երկու ոստիկան, ձերբակալվել է ավելի քան 35 ցուցարար:
Նշվում է, որ Վուչիչը ազգային անվտանգության խորհրդի շտապ նիստ է հրավիրել Բելգրադի վարչակազմի առջև տեղի ունեցած անկարգությունների պատճառով:
«Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքի կողմնակիցները, որոնք համաձայն չեն դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքների հետ, անկարգություններ են սկսել Բելգրադի ներկայացուցչական և գործադիր մարմնի շենքերի առջև։ Նրանք կոտրել են ապակիները և սալահատակի կտորները նետել խորհրդարանի շենքի դռներին ու պատուհաններին, փորձել են ներս մտնել, բայց ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել։ Դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան ոստիկանությունը մի քանի րոպեի ընթացքում ցրել է Բելգրադի վարչակազմի բողոքի ակցիան։